«Մոսկվային հայտնի չէ՝ արդյոք Երևանը որոշել է «Զվարթնոց»-ից դուրս բերել ռուս սահմանապահներին». Պեսկով


«Մոսկվային հայտնի չէ՝ արդյոք Երևանը որոշել է «Զվարթնոց»-ից դուրս բերել ռուս սահմանապահներին». Պեսկով
Մարտ 6 15:03 2024

 

Մոսկվային հայտնի չէ՝ արդյոք Երևանը որոշել է «Զվարթնոց»-ից դուրս բերել ռուս սահմանապահներին: Այս մասին, ТАСС-ի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: ««Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու վերաբերյալ որոշումներ, որքան հասկանում եմ, չեն եղել: Եվ պաշտոնական խողովակներով ոչ ոք մեզ այդ մասին չի տեղեկացրել: Մենք աշխատում ենք բոլոր ուղղություններով՝ և՛ ԱՊՀ, և՛ ԵԱՏՄ կառույցների շրջանակներում, և՛ երկկողմ հարաբերությունների մակարդակով»,- ասել է նա:

Պեսկովը նշել է, որ այժմ Ռուսաստանն ու Հայաստանն իրականացնում են «մի շարք կարևոր նախագծեր, որոնց իրականացումը հետագայում ևս կշարունակվի»: