«Բաքվի ու Մոսկվայի հարաբերությունները որակապես նոր մակարդակի են հասել». Ալիևը՝ Միշուստինին


«Բաքվի ու Մոսկվայի հարաբերությունները որակապես նոր մակարդակի են հասել». Ալիևը՝ Միշուստինին
Մարտ 6 14:42 2024

Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները որակապես նոր մակարդակի են հասել: Այս մասին Բաքվում Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Մեր ժողովուրդների միջև բարեկամական կապերը մշտապես հանդիսացել են միջպետական հարաբերությունների հիմքը: Համագործակցության ամրապնդման շրջանակներում բոլոր խնդիրները հաջողությամբ իրականացվում են, ապրանքաշրջանառության աճը կազմել է 17 տոկոս և մոտեցել 4,5 մլրդ դոլարի նշագծին: Բնականաբար, սա վերին շեմը չէ, վստահ եմ, որ այն պայմանավորվածությունների շրջանակներում, որոնք ձեռք են բերվել ՌԴ վարչապետի՝ Ադրբեջան կատարած այցի շրջանակներում, հաջորդ տարի ևս կտեսնենք փոխադարձ առևտրի ավելի մեծ աճ»,- ասել է Ալիևը:

Միշուստինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահին՝ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և նշել, որ այցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունների լայն օրակարգ: