Հայտնի է՝ հայ համայնքից ովքեր են պատգամավոր ընտրվել Իրանի Մեջլիսում


Հայտնի է՝ հայ համայնքից ովքեր են պատգամավոր ընտրվել Իրանի Մեջլիսում
Մարտ 2 14:47 2024

Իրանի խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային շրջանի իրանահայության ներկայացուցիչ է ընտրվել Արա Շահվերդյանը, որը նաև գործող պատգամավոր է։ Այս մասին հայտնում է «Իրանն այսօր» տելեգրամ ալիքը։

Սպահանի և հարավային շրջանի իրանահայության ներկայացուցիչ է ընտրվել Գեղարդ Մանսուրյանը։ Նա միջազգայնագետ է և իրանական մամուլում աչքի է ընկել Հայաստանի ու Արցախի մասին հոդվածներով։

Հիշեցնենք, որ Իրանի Մեջլիսի ընտրությունները կայացել են մարտի 1-ին, դրանց ընդհանուր արդյունքները դեռ չեն ամփոփվել։