Ադրբեջանն ու Հայաստանը շատ մոտ են հարաբերությունների կարգավորմանը. Ֆիդան


Ադրբեջանն ու Հայաստանը շատ մոտ են հարաբերությունների կարգավորմանը. Ֆիդան
Մարտ 1 14:33 2024

Ադրբեջանն ու Հայաստանը շատ մոտ են հարաբերությունների կարգավորմանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Անթալիայում դիվանագիտական ​​ֆորումի բացման արարողության ժամանակ, հայտնում է ԱՊԱ-ն։

Թուրք նախարարը նշել է, որ «դա տեղի է ունենում տարածաշրջանային նախաձեռնությունների շնորհիվ», և «միջազգային իրավունքը չի կարող լուծում գտնել նման հակամարտությունների համար»։  Ֆիդանը նաև ընդգծել է, որ «Թուրքիան ակտիվ և դրական ջանքեր է գործադրում բազմաթիվ հակամարտությունների և խնդիրների լուծման համար»։