Մենք աջակցում ենք Զելենսկու՝ 10 կետից բաղկացած խաղաղության ծրագրին․ Էրդողան


Մենք աջակցում ենք Զելենսկու՝ 10 կետից բաղկացած խաղաղության ծրագրին․ Էրդողան
Փետրվար 28 22:11 2024

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հիշեցրել է, որ Անկարան Ռուսաստանին և Ուկրաինային բանակցությունների հարթակ է առաջարկել։ Թուրքիայի ղեկավարի տեսաուղերձը հրապարակել է Hürriyet-ը։

 

 

«Մենք պատրաստ ենք վերսկսել այն բանակցային հարթակի աշխատանքը, որը նախկինում ստեղծել էինք Ստամբուլում՝ խաղաղություն հաստատելու համար։ Այս առումով, հուսով եմ, որ համերաշխության ոգին, որը վերածնվել է մեզ մոտ՝ Բալկաններում, Հարավարևելյան Եվրոպայի երկրների համագործակցության գործընթացի շնորհիվ, կտարածվի նաև հարևան տարածաշրջանում։»,- ասել է Էրդողանը։

 

Թուրքիայի նախագահի խոսքով՝ բանակցություններին երկու կողմերի մասնակցությունն անհրաժեշտ պայման է Ուկրաինայում խաղաղության նախաձեռնությունների հաջողության համար։

 

«Մենք սկզբունքորեն աջակցում ենք [Ուկրաինայի նախագահ Վլադիմիր] Զելենսկու՝ 10 կետից բաղկացած խաղաղության ծրագրին»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը։