Բախվել են Mercedes-ը, Opel-ն ու «ԳԱԶ-53» բենզատարը․ սկսվել է բենզինի արտահոսք․ կա վիրավոր


Բախվել են Mercedes-ը, Opel-ն ու «ԳԱԶ-53» բենզատարը․ սկսվել է բենզինի արտահոսք․ կա վիրավոր
Փետրվար 17 17:12 2024

Այսօր՝ փետրվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են  Mercedes, Opel մակնիշի ավտոմեքենաներն ու բենզին տեղափոխող «ԳԱԶ-53» մակնիշի բենզատարը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով բենզատարը կողաշրջվել է ու սկսկվել է դիզվառելիքի արտահոսք։ 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վանաձորի թիվ 37 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ, ինչպե նաև մարզի փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանն ու ոստիկանության Սպիտակի բաժնի պետ Սերգեյ Մալաքյանը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։