Ադրբեջանի նախագահի աշխատակազմի առանցքային դեմքերից մեկը` Գաջիևը, անդրադառնալով ՀՀ-ի հետ բանակցային գործընթացին, նշել է, որ տարածաշրջանում արտաքին ուժերի ռազմական ներկայության անհրաժեշտություն այլևս չկա, որովհետև նրանք թեմայում ներգրավվում են իրենց շահերն առաջ մղելու համար, փոխանցում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Աբրահամյանն ընդգծում է՝ Ադրբեջանը հերթական նախապայմանն է առաջ քաշում, որը վերաբերում է ՀՀ տարածքում այլ երկրի ռազմական ներկայության մերժմանը:
«Պարզ ասած, Բաքվում համարում են, որ խաղաղության հասնելու նախապայմաններից մեկը ՀՀ-ից ռուսական ռազմակայանի դուրսբերումն է, ինչը, ի դեպ, այս իշխանության համար ոչ միայն խնդիր չէ, այլև չի բացառվում, որ հանրայնացումից առաջ նախապես դիրքորոշումների ներդաշնակեցում է եղել:
Ադրբեջանն ու Թուրքիան աստիճանաբար վերաձևակերպում են իրենց ռեգիոնալ դերը, որտեղ Հայաստանին վերապահված է բացառապես կցորդի կարգավիճակ», - գրել է պատգամավորը: