Որևէ միջանցքի մասին քննարկում չկա, մենք նույնիսկ նման տերմին չենք օգտագործում․ Արմեն Գրիգորյանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին


Որևէ միջանցքի մասին քննարկում չկա, մենք նույնիսկ նման տերմին չենք օգտագործում․ Արմեն Գրիգորյանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին
Մայիս 19 08:44 2025

Թեհրանում անցկացված Միջազգային երկխոսության համաժողովում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցք» կոչվող նախագծի մասին քննարկում չկա։ Irna իրանական լրատվական գործակալությունը մեջբերում է Գրիգորյանի խոսքերը, համաձայն որոնց՝ Հայաստանը երբեք չի օգտագործել միջանցք տերմինը, և նման ձևակերպում չկա քննարկումների օրակարգում։

«Անկեղծ ասած, որևէ միջանցքի մասին քննարկում չկա, մենք նույնիսկ նման տերմին չենք օգտագործում»։ Բայց մենք խոսում ենք այն մասին, թե ինչպես կարող ենք բացել տարածաշրջանային հաղորդակցությունները, խաղաղություն և կայունություն բերել տարածաշրջան և նպաստել զարգացմանը»,-ասել է Գրիգորյանը։

Գրիգորյանն անդրադարձել է նաև «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգին՝ այն ներկայացնելով որպես տնտեսական ենթակառուցվածքների զարգացման ծրագիր։