Երևանում 36-ամյա տղամարդն աշակերտուհիներին ցույց է տվել իր սեռական օրգանը․ նրան ձերբակալել են


Երևանում 36-ամյա տղամարդն աշակերտուհիներին ցույց է տվել իր սեռական օրգանը․ նրան ձերբակալել են
Մայիս 19 12:20 2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, մայիսի 16-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Երևանի ավագ դպրոցներից մեկի դիմաց ճանապարհին կանգնած սպիտակ ավտոմեքենայի վարորդը աշակերտուհիներին ցույց է տալիս մերկացրած սեռական օրգանները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է որ նշված արարքը կատարել է  մարզերից մեկի բնակիչ 36-ամյա Իշխան Ա․-ն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Իշխան Ա․-ին նույն օրը հայտնաբերել են և խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել ու իր վարած «Mazda» մակնիշի ավտոմեքենայով  տեղափոխել են ոստիկանության Մարաշի բաժին։

Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։