Audi-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար


Audi-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Փետրվար 17 11:47 2024

Այսօր՝ փետրվարի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 31-ամյա Էդգար Բ․-ն իր վարած Audi մակնիշի ավտոմեքենայով Արտաշիսյան 51 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնային անցման վրայով, սակայն կարմիր լույսի տակով անցնող հետիոտն, Երևանի բնակիչ 44-ամյա Անուշ Մ․-ին։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում ատաջին բուժօգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին ապա տեղափոխել հիվանդանոց։

Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
 

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։