Չայնիի ոլորաններում 20-ից ավելի ավտոմեքենա է բախվել. մարդատար ГАЗель-ը կողաշրջվել է


Չայնիի ոլորաններում 20-ից ավելի ավտոմեքենա է բախվել. մարդատար ГАЗель-ը կողաշրջվել է
Հունվար 23 07:45 2024

Այսօր՝ հունվարի 23-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, մոտ 2 ժամից ավելի է Երևան-Սևան ավտոճանապարհի Չայնիի ոլորանների 2 կմ-ից ավելի հատվածում բարձիթողի վիճակ է, ճանապարհը սպասարկող ճանշինականները, ինչպես նաև ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցները ոչ մի աշխատանք չեն կատարել՝ ճանապարհը մերկասառույցից մաքրելու, աղ ու ավազով մշակելու ուղղությամբ:

20-ից ավելի ավտոմեքենա է բախվել:  Երևան-Գավառ երթուղին սպասարկող մարդատար ГАЗель-ը կողաշրջվել է, ինչի հետևանքով կան մեծ թվով վիրավորներ:

Ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ վիրավորների թիվը 10-ից ավելի է: