Շինարարները փորձել են բողոքող քաղաքացիներին սաստել՝ իմ անունը տալով․ Ալեն Սիմոնյան


Շինարարները փորձել են բողոքող քաղաքացիներին սաստել՝ իմ անունը տալով․ Ալեն Սիմոնյան
Մայիս 19 20:13 2025

Այսօր  երևանի կենտրոնում տեղի ունեցած պայթյունին մոտ գտնվող  շենքի շինարարները փորձել են «սաստել»  բողոքող քաղաքացիներին՝  տալով Ալեն Սիմոնյանի անունը։ Սա պարզել է Ալեն Սիմոնյանը՝ գալով դեպքի վայր, զրուցելով քաղաքացիների հետ։

«Շինարարները  փորձել են բողոքող քաղաքացիներին սաստել՝  իմ անունը տալով։ Հիմա այն իրական սեփականատերերը, շինարարական կազմակերպություններին խնդրում եմ կապվել իմ գրասենյակի հետ, վաղը կամ այսօր, երբ հարմար կլինի, մենք զրուցելու բաներ ունենք։ Ես կփորձեմ կապվել նար քաղաքապետարանի հետ՝ պարզելու, թե ոնց է ստացվել, որ շինարարներն իմ անունն են տվել, ով է իրական շինարարը, սեփականատերը։ Ես սենց գնալու եմ յուրաքանչյուր դեպքի հետևից։ ՀՀ-ում այն գույքը, որն ունեմ, յուրաքանչյուր տարի հայտարարագրվում է»,- ֆեյսբուքյան եթերում ասաց նա։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։