Թրամփն ու Զելենսկին քննարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի հաստատման հարցը


Թրամփն ու Զելենսկին քննարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի հաստատման հարցը
Մայիս 19 21:32 2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել՝ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հնարավոր ուղիները քննարկելու նպատակով։

Զրույցի ընթացքում կողմերը պայմանավորվել են 30-օրյա հրադադարի մասին, որն առնչվում է հատկապես Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարվածների դադարեցմանը։

Թրամփը առաջարկել է ԱՄՆ աջակցությունը Ուկրաինայի ատոմակայանների անվտանգության և կառավարման հարցում, իսկ Զելենսկին՝ հերթական անգամ, դիմել է Վաշինգտոնին՝ «Patriot» ՀՕՊ համակարգեր տրամադրելու խնդրանքով։

Նախագահները նախատեսում են նոր զրույց Պուտինի հետ կայանալիք հանդիպումից հետո։ Առաջիկայում Սաուդյան Արաբիայում սպասվում են նաև բազմակողմ բանակցություններ։