Արագածոտնում անհայտ ավտոմեքենան հարվածել է Ամասիայի ոստիկանապետի տեղակալի ավտոմեքենային ու դիմել փախուստի․ կան վիրավորներ


Արագածոտնում անհայտ ավտոմեքենան հարվածել է Ամասիայի ոստիկանապետի տեղակալի ավտոմեքենային ու դիմել փախուստի․ կան վիրավորներ
Հունվար 20 11:33 2024

Հունվարի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 17։00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 55-ամյա Արմեն Մնացականյանը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 63 կմ հատվածում իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշներին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս, ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։

Վարորդ Ա․ Մնացականյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 54-ամյա Տիգրան Եղիազարյանը տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։

Ըստ ստացված օպերատիվ տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից Opel Astra-ին բախվելը, որից հետո այդ ավտոմեքենան դեպքի վայրից դիմել է  փախուստի։

Ա․ Մնացականյանը աշխատում է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Ամասիայի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ, կոչումով փոխգնդապետ է։