Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ձնահյուսքի տակ մնացած զինծառայող Բենիամին Մանուչարյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր։
«Հարգելի՛ բնակիչներ, տեղեկացնում եմ, որ Բենիամին Մանուչարյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ ժամը 17։00-ից, Մասիս քաղաքի գերեզմանատանը հարակից սգո սրահում»,-նշված է հաղորդագրության մեջ։