«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում 2-ամյա աղջնակ է մահացել


«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում 2-ամյա աղջնակ է մահացել
Հունվար 15 13:17 2024

Այսօր՝ հունվարի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է 2 ամսական երեխա:

Գ. Շամշյանի տեղեկություններվ՝ երեխան, ով Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ Անգելինա Ե.-ն է, մի քանի օր առաջ է տեղափոխվել նշվախ բժշկական կենտրոն: 

Այս պահին հարազատները հավաքվել են հիվանդանոցի բակում և երեխայի մահվան մեջ մեղադրում են բժիշկներին: 

Հիվանդանոց են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: 
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։