Ձյան տակ մնացած զինծառայողը Մասիսի Այնթապ գյուղից էր, մի քանի օրից պետք է զորացրվեր


Ձյան տակ մնացած զինծառայողը Մասիսի Այնթապ գյուղից էր, մի քանի օրից պետք է զորացրվեր
Հունվար 14 20:17 2024

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը հայտնում է․

 

«Խորը վշտով տեղեկացնում եմ, որ ձնահյուսի տակից այսօր հայտնաբերվել է Մասիս համայնքի Այնթապ բնակավայրի սիրելի զավակ Բենիամին Մանուչարյանի դին։

 

Բենիամինը ընդամենը մի քանի օրից պետք է զորացրվեր, սակայն...

 

Ցավակցում եմ զինվորի ընտանիքի անդամներին, հարազատներին։

 

Ուժ ու տոկունություն Ձեզ»,- գրել է Համբարձումյանը։ 

 

Հիշեցնենք՝ հունվարի 13-ին Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բ. Մ.-ի հետ: 

 

Փրկարարները համագործակցելով ՊՆ և ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ սաստիկ բքի և մառախուղի պայմաններում, լեռնային դժվարանցանելի գոտում ձեռնարկել են որոնողափրկարարական ծավալուն աշխատանքներ։

 

Հունվարի 14-ին, ժամը 14։20-ի սահմաններում Ցղունի գյուղի վարչական տարածքում ձնահյուսի տակից հայտնաբերվել է զինծառաող Բենիամին Մանուչարյանի դին (ծնված 2003 թ․)։