Ծաղկաձորում՝ ճոպանուղու ավտոկայանատեղիում, հայտնաբերվել է 30-ամյա տղամարդու դի


Ծաղկաձորում՝ ճոպանուղու ավտոկայանատեղիում, հայտնաբերվել է 30-ամյա տղամարդու դի
Հունվար 10 06:49 2024

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում «սպանություն» (հանկարծամահույթուն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական վարույթը նախաձեռնվել է հունվարի 5-ին՝ «Հրազդան» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Հրազդանի բաժին ստացված ահազանգի փաստով։

 

Այդ օրը՝ ժամը 14։50-ի սահմաններում, նշված բժշկական կենտրոնից հայտնել են, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու մոտ, որտեղ հայտնաբերել են գետնին ընկած տղամարդու դի։

 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 30-ամյա Տիգրան Տ․-ն է, ով, ըստ նախնական տեղեկությունների, ճոպանողու ավտոկայանատեղիում հանկարծամահ է եղել։

 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել