Խոշոր վթար Թուրքիայում. զոհեր և վիրավորներ կան


Խոշոր վթար Թուրքիայում. զոհեր և վիրավորներ կան
Հունվար 2 15:57 2024

Թուրքիայի Մալաթիա նահանգում խոշոր վթար է տեղի ունեցել․ հաղորդում է TRT Haber-ը։

 

Ստամբուլից Մալաթիա մեկնող մարդատար ավտոբուսն Աքչադաղի Դևելի շրջանում դեռևս անհայտ հանգամանքներում շրջվել է։

 

Վթարի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել՝ 36 մարդ։ Տուժածները տեղափոխվել են Մալաթիայի հիվանդանոց։ Դեպքի առթիվ տարվում է քննություն։