4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել


4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Դեկտեմբեր 27 14:24 2023

Թուրքիայում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Տեղեկատվության համաձայն՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ադիյաման քաղաքից 62 կմ հյուսիս-արևմուտք, որտեղ ապրում է մոտ 223 հազար մարդ։ Օջախը ընկած է եղել 5 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չկան։