Ինչ են 2023-ին առավել հաճախ փնտրել Google-ում


Ինչ են 2023-ին առավել հաճախ փնտրել Google-ում
Դեկտեմբեր 12 09:13 2023

Ամերիկյան տեխնոլոգիական հսկան` Google հրապարակել է իր «Որոնումներ 2023» զեկույցը՝ ամենամյա հետազոտություն այն մասին, թե ինչ են մարդիկ ամենաշատը փնտրում համացանցի  լավագույն որոնման համակարգում:

Եվրանյուզի հաղորդմամբ, նորությունների բաժնում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը գլխավորել է համաշխարհային որոնումների ցուցակը, որին հաջորդել են փետրվարի գրանցված երկրաշարժերը Թուրքիայում և Սիրիայում և «Տիտան» սուզանավի աղետը:

Ինչ վերաբերում է մշակութային երևույթներին, ապա զարմանալի չէ, որ այս տարի Google-ում ամենահայտնի ֆիլմը եղել է «Բարբի»-ն, որին հաջորդում է «Օփենհայմերը»։ «Բարբենհայմերը» տարածվել է ամբողջ ամբողջ աշխարհում և դարձել  ամառվա ամենավառ իրադարձություններից մեկը։

Ամենաորոնվող հայտնիներից է Ջերեմի Ռենները, ով հունվարին ձյուն մաքրող մեքենայի հարվածից հետո հայտնվել էր լուրերի վերնագրերում:

Հանգուցյալ Մեթյու Փերին և Թինա Թերները գլխավորել են այս տարի մահացած հայտնիների ցուցակը։

Հեռուստատեսությամբ 2023-ի ամենահայտնի սերիալների եռյակը՝ «The Last of Us», «Wednesday» և «Ginny and Georgia»:

Ճապոնական Yoasobi դուետի «Idol» երգը դարձել է Google-ի որոնումներում ամենահայտնի երգը, որին հաջորդում են ամերիկացի քանթրի աստղ Ջեյսոն Ալդիանի «Try That In A Small Town»-ը և Շակիրայի դիս-թրեքը՝ «Bzrp Music Sessions, Vol. 53 «արգենտինացի պրոդյուսեր Բիզարապի հետ։

Շակիրան նաև այս տարի դարձել է Google-ում աշխարհի ամենաշատ որոնված երաժիշտը։

Եվրոպան հայտնի էր թանգարանների, զբոսայգիների և մարզադաշտերի որոնումների մեջ:
Մարդիկ Google-ում փնտրել են Փարիզի Լուվրը և Օրսեի թանգարանը, ինչպես նաև Լոնդոնի Բրիտանական թանգարանը և Ազգային պատմության թանգարանը: Եվրոպայում այս տարի շատ են փնտրել նաև Եվրատեսիլ երգի մրցույթին վերաբերող տեղեկություն; 

Արհեստական ինտելեկտը նույնպես այս տարի դարձել է համաշխարհային հիմնական միտումներից մեկը։

ChatGPT-ն այս տարի ամենահայտնի տեխնոլոգիական տերմինն էր Ավստրիայում, Բելգիայում, Լատվիայում, Լիտվայում, Իսպանիայում, Շվեյցարիայում և Գերմանիայում: