100 տարեկան հասակում մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը։
Մահվան պատճառները չեն նշվում․
«Դոկտոր Հենրի Քիսինջերը մահացավ այսօր՝ Կոնեկտիկուտի իր տանը։ Ամերիկայի մեծագույն պետական գործիչներից մեկը համարվող դոկտոր Քիսինջերը 1977 թվականին պետական ծառայությունն ավարտելուց հետո պարբերաբար խորհրդակցել է ԱՄՆ նախագահների և բազմաթիվ օտարերկրյա առաջնորդների հետ», - ասվում է հայտարարության մեջ։