Արցախում զոհված ՌԴ խաղաղապահների ընտանիքները 1 մլն ռուբլի օգնություն կստանան


Արցախում զոհված ՌԴ խաղաղապահների ընտանիքները 1 մլն ռուբլի օգնություն կստանան
Նոյեմբեր 5 14:53 2023

Լեռնային Ղարաբաղում զոհված խաղաղապահների ընտանիքներին 1 մլն ռուբլու չափով օգնություն կտրամադրվի Ռուսաստանի Խաղաղության հիմնադրամի կողմից: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին Telegram ալիքում հայտնել է հիմնադրամի վարչության նախագահ  Լեոնիդ Սլուցկին:

«Ողբերգությունից անցել է մեկ ամիս, բայց մենք չենք այն մոռանա։ Խաղաղության հիմնադրամը, իմ անձնական վերահսկողության ներքո, կշարունակի օգնել խաղաղապահների հարազատներին»,- գրել է Սլուցկին: