Բանակցությունները դանդաղել են, դրանք կշարունակվեն, երբ Երևանն ընդունի Բաքվի պայմանները․ Բայրամով


Բանակցությունները դանդաղել են, դրանք կշարունակվեն, երբ Երևանն ընդունի Բաքվի պայմանները․ Բայրամով
Նոյեմբեր 4 17:20 2023

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում գտնվող Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը դանդաղել է։ Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս Ադրբեջան»-ը։

«Հայաստանի ոչ կառուցողական և իրար հակասող քայլերի պատճառով կարգավորման գործընթացը դանդաղել է»,- ասել է նա։

Բայրամովը նաև հայտարարել է, թե չնայած իր նշածին, Ադրբեջանը անհրաժեշտ է համարում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը։

«Հայաստանի հետ բանակցությունները կշարունակվեն, երբ Երևանն ընդունի Բաքվի պայմանները»,- «Ինտերֆաքս Ադրբեջան»-ի հրապարակման համաձայն՝ ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։