Թուրք պաշտոնյայի կարծիքով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումը օգուտ կբերի տարածաշրջանին


Թուրք պաշտոնյայի կարծիքով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումը օգուտ կբերի տարածաշրջանին
Նոյեմբեր 2 12:57 2023

Haber Global-ի հետ զրույցում Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումը օգուտ կբերի ողջ տարածաշրջանին։

«Պետք է հրաժարվել քաղաքական մոտեցումներից և մտածել առևտրային կապերի զարգացման մասին»,-ասել է թուրք պաշտոնյան՝ նշելով, որ Թուրքիան անում է անհրաժեշտ ամեն ինչ «միջանցքի» նախագիծը հնարավորինս արագ իրականացնելու համար։