Իրանում կրկին երկրաշարժ է եղել


Իրանում կրկին երկրաշարժ է եղել
Նոյեմբեր 2 11:32 2023

Իրանի Հարավային Խորասան նահանգում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։

Երկրաշարժը տեղի է ունեցել Հարավային Խորասանի Սարբիշեհ քաղաքից 50 կմ հեռավորության վրա: Օջախը գտնվել է երկրի մակերևույթից 9 կմ խորության վրա: