ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը անդրադարձել է Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ նախաձեռնված հեռակա քրեական վարույթին․
«Ավելի քան 120.000 մարդու բնակարաններից, ունեցվածքից ու հազարամյա հայրենիքից զրկած իշխանության իրավապահները շարունակում են «խախտված իրավունք» փնտրել:
Ես չեմ զարմանա, եթե ԱԺ ամբիոնից որևէ ՔՊ-ական պատգամավոր հայտարարի «այ, որ Վիգեն Սարգսյանը բնակարանները տար ցուցակի այս ծառայողներին և ոչ թե առաջնագծի մարտական սպաներին` մենք Արցախը չէինք հանձնի»:
«Իրավապահները» երևի դեռ մինչև վերջ չեն գիտակցում, որ իրենց պատվիրատուների կողմից տարվող քաղաքականության շնորհիվ, ապագայում իրենք ոչ միայն իրենց բնակարաններից կարող են զրկվել, այլ նաև Հայրենի բնակավայրերից:
Դավաճանված Արցախը ձեզ օրինակ»,- գրել է նա։