Ինչ են խոսել Պուտինն ու Էրդողանը


Ինչ են խոսել Պուտինն ու Էրդողանը
Հոկտեմբեր 24 20:07 2023

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում վստահեցրել է, որ Անկարան բոլոր ջանքերը կգործադրի Մերձավոր Արևելքում դեէսկալացիայի համար։Այս մասին հայտնել է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը:

«Բանակցությունների ընթացքում նախագահ Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան կշարունակի գործադրել բոլոր ջանքերը՝ տարածաշրջանում հանգստություն ապահովելու համար», – ասվում է հաղորդագրության մեջ: