ԱՄՆ նախագահը մոռացել է իր ծննդավայրն ու հայտարարել, որ ինքը ծնվել է Իսրայելում․ Զախարովան արձագանքել է


ԱՄՆ նախագահը մոռացել է իր ծննդավայրն ու հայտարարել, որ ինքը ծնվել է Իսրայելում․ Զախարովան արձագանքել է
Հոկտեմբեր 18 21:42 2023

Թել Ավիվում Իսրայելի կառավարության հետ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Իսրայելը ստեղծվել է աշխարհի բոլոր հրեաների անվտանգության համար, իսկ Իսրայելում ծնվել է նաև ինքը։

 
 

Այս հայտարարությանն անրձագանքել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

 

«Սա նշանակում է, որ Բայդենը չէր կարող ԱՄՆ նախագահ դառնալ։

 
 

Ռուսական «միջամտությունը» Ամերիկայի ընտրություններին գնալով ավելի ու ավելի բարդ է դառնում»,- գրել է Զախարովան իր տելեգրամյան ալիքում։

Նշենք, որ ըստ պաշտոնական տվյալների՝ Բայդենը ծնվել է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում։