Խաղաղության պայմանագիր կնքելու իրական հնարավորություն կա, պետք է խուսափել սադրիչ քայլերից․ Բայրամով


Խաղաղության պայմանագիր կնքելու իրական հնարավորություն կա, պետք է խուսափել սադրիչ քայլերից․ Բայրամով
Հոկտեմբեր 16 20:08 2023

«Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու իրական շանսեր կան»։ Այդ մասին Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքի հետ հեռախոսազրույցում ասել է Բայրամովը․

«Կարևոր է խուսափել սադրիչ քայլերից, որոնք խոչընդոտում են տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման ջանքերին, Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուղղված կոչերին աջակցող հայտարարություններին»,- նշել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։ 

Գերմանիայի արտգործնախարարի հետ հեռախոսազրույցում, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Բայրամովը Բերբոքին ասել է, որ «Բաքուն հուսով է, որ խաղաղության համաձայնագիր կնքելու այդ հնարավորությունները դրական կգնահատվեն Հայաստանի կողմից»։