Ես ոչ մի տեղ չեմ գնում․ Վրաստանի նախագահը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ


Ես ոչ մի տեղ չեմ գնում․ Վրաստանի նախագահը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ
Հոկտեմբեր 16 22:59 2023

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարական տալ այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանը վճռել է, որ նա խախտել է երկրի սահմանադրությունը՝ այլ պետություններ առանց կառավարության համաձայնության այցելելով:

«Ես ոչ մի տեղ չեմ գնում, հրաժարական չեմ տալիս։ Մնալու եմ այնտեղ, որտեղ ամբողջ կյանքիս ընթացքում եմ եղել, և ինչի համար եկել եմ Ֆրանսիայից, մնացել այստեղ ու պայքարում եմ մեր երկրի եվրոպական ապագայի ու ժողովրդավարության համար»,- ասել է Զուրաբիշվիլին իր հեռուստաուղերձում։

Խոսելով Սահմանադրական դատարանի որոշման մասին՝ նա հայտարարել է, որ վրդովված է և կարծում է, որ դատավորները պետք է ամաչեն նման վճիռ կայացնելու համար։

Վրաստանի ղեկավարի խոսքով՝ ինքը նախատեսում է մասնակցել խորհրդարանի նիստին, որին քվեարկելու են իմփիչմենթի հարցով։