Ալիևն այցելել է օկուպացված Արցախ. նա Մարտակերտում ադրբեջանական դրոշ է բարձրացրել


Ալիևն այցելել է օկուպացված Արցախ. նա Մարտակերտում ադրբեջանական դրոշ է բարձրացրել
Հոկտեմբեր 15 10:15 2023

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր այցելել է օկուպացված Արցախ: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ալիևը իր երկրի դրոշն է բարձրացրել սեպտեմբերի 19-ի հարձակման հետևանքով Բաքվի վերահսկողությանն անցած Մարտակերտ քաղաքում, Սարսանգի ջրամբարի մոտ: