Դեմ ենք Իսրայելի կողմից Գազայի օկուպացմանը․ ՌԴ ԱԳ փոխնախարար


Դեմ ենք Իսրայելի կողմից Գազայի օկուպացմանը․ ՌԴ ԱԳ փոխնախարար
Հոկտեմբեր 13 23:06 2023

Մոսկվան դեմ է Իսրայելի կողմից Գազայի հատվածի օկուպացմանը՝   ցամաքային գործողության դեպքում, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը։

«Մենք դեմ ենք օկուպացիային»,- ասել է Բոգդանովը։

Հարցին՝ ինչպե՞ս է Ռուսաստանը պատկերացնում իրավիճակի զարգացումն այն պարագայում, երբ Իսրայելը ցամաքային գործողություն է իրականացնում Գազայում, որը կարող է ավարտվել օկուպացիայով, Բոգդանովը պատասխանել է․

«Կարգավորումը պետք  է տեղի ունենա այն պայմանով, որ Իսրայելը դուրս գա արաբական օկուպացված տարածքներից»։