ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտնել է, որ Իսրայելից հետո մեկնելու է Հորդանան՝ հանդիպելու թագավոր Աբդալլա II-ի և Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասի հետ։ Այդ մասին ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է Թել Ավիվում՝ մամուլի ասուլիսում․
«Իսրայելը օրինական հատուկ գործողություն է իրականացնում ահաբեկչության դեմ. «Մենք գիտենք, որ ՀԱՄԱՍ-ը չի ներկայացնում Պաղեստինի ժողովրդին»»,- ասել է Բլինքենը։