Ադրբեջանը կվերամշակի ռուսական նավթը


Ադրբեջանը կվերամշակի ռուսական նավթը
Հոկտեմբեր 12 20:38 2023

Նավթի մատակարարումների ծավալը Տիխորեցկ-Բաքու նավթամուղի հետընթացով դեպի Ադրբեջան ընդլայնումից հետո կարող է հասնել մինչև 4 միլիոն տոննայի, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը ռուսական էներգետիկ շաբաթվա շրջանակներում։

«Այդ նախագծի վերաբերյալ դեռ որոշում չկա, Ադրբեջանն ուսումնասիրում է իրականացման հնարավորությունը, Ռուսաստանն է առաջարկել նախագիծը՝ մինչև 4 մլն տոննա ծավալով»,- ասել է Նովակը։

Նրա խոսքով՝ այդ նավթը կարող է վերամշակվել Ադրբեջանի տարածքում։

Ավելի վաղ Նովակն ու Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը քննարկել են Տիխորեցկ-Բաքու նավթամուղի ընդլայնման հարցը։