Ալիևը հայտարարել է, թե Արցախում «դեռևս զինված խմբեր են թաքնվում»


Ալիևը հայտարարել է, թե Արցախում «դեռևս զինված խմբեր են թաքնվում»
Հոկտեմբեր 11 22:15 2023

«Ղարաբաղում կան որոշ զինված խմբեր, որոնք թաքնվում են»։ Այս մասին ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում են միջազգային ԶԼՄ-ները։ 

«Հիմա տեղի է ունենում տարածքները զինված խմբավորումներից մաքրելու գործընթաց: Մեր տվյալներով՝ դեռ կան որոշ խմբեր, որոնք թաքնվում են: Սեպտեմբերի 20-ից հետո սադրանքներ են եղել։ Տարածքը բավականին մեծ է՝ լեռնային, անտառապատ, ուստի ժամանակ կպահանջվի՝ այն ամբողջությամբ զինված խմբավորումներից մաքրելու համար»,- հայտարարել է Ալիևը: