Արտակարգ դեպք՝ Երևանում. աղջիկը դանակահարել է սեփական մորն ու քրոջը. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար


Արտակարգ դեպք՝ Երևանում. աղջիկը դանակահարել է սեփական մորն ու քրոջը. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար
Հոկտեմբեր 11 02:57 2023

Հոկտեմբերի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:40-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «զույգ վերին վերջույթների կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։

Կարճ ժամանակ անց՝ նույն բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվում, որ «ձախ գոտկային շրջանի ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ոստիկանները պարզել են, որ նրանք են Երևանի բնակիչներ՝ 79-ամյա Անահիտ Կ.-ն և 45-ամյա Լուսինե Կ.-ն:

Մաշտոցի ոստիկանները պարզել են նաև, որ նրանց դանակահարել է Երևանի բնակիչ 48-ամյա Էլեն Կ.-ն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորները Էլեն Կ.-ի մայրն ու քույրն են:

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

SHAMSHYAN.com-ը փորձում է պարզել՝ կասկածյալը հայտնաբերվել է, թե ոչ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© https://shamshyan.com/hy/article/2023/10/11/1247961?fbclid=IwAR2gdzBlBqgPxrXwe7QYz08-6BNq2fc9GdmFE7Z0anoUVsDVm6m1QGjwaro