Հայաստանը պետք է ընտրություն կատարի. Ադրբեջանի ԱԳ նախարար


Հայաստանը պետք է ընտրություն կատարի. Ադրբեջանի ԱԳ նախարար
Հոկտեմբեր 11 07:44 2023

Հայաստանը պետք է ընտրություն կատարի տարածաշրջանային համագործակցության և իր հարևանների նկատմամբ «անօրինական ու անհիմն տարածքային պահանջների» միջև։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

 

Բայրամովը նշել է, թե իբր «Բաքուն, դրսևորելով ռազմավարական համբերություն, տասնամյակներ շարունակ բանակցել է իր տարածքի օկուպացիան դադարեցնելու, միջազգային կազմակերպությունների որոշումները կյանքի կոչելու և միջազգային իրավունքի ապահովման ուղղությամբ»։

 

«Հայաստանն այժմ պետք է ընտրություն կատարի տարածաշրջանային համագործակցության և իր հարևանների նկատմամբ «անհիմն տարածքային պահանջների» միջև։ Իհարկե, այս հարցում կարևոր է նաև միջազգային հանրության դերը։ Չափազանց կարևոր է չաջակցել Հայաստանի «ռևանշիստական» փորձերին», - ասել է նա։