ՀՀ ԱԳՆ–ն ցավակցել է Աֆղանստանի ժողովրդին ավերիչ երկրաշարժի համար


ՀՀ ԱԳՆ–ն ցավակցել է Աֆղանստանի ժողովրդին ավերիչ երկրաշարժի համար
Հոկտեմբեր 8 20:00 2023

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնել Աֆղանստանի ժողովրդին, որը տուժել է երկրի արևմտյան նահանգներում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով: ՀՀ ԱԳՆ–ն այս հաղորդագրությունը հրապարակել է X–ի միկրոբլոգում։

«Մենք հույս ունենք, որ տուժածների ընտանիքներն ու հարազատները ուժ կունենան հաղթահարելու բնական աղետի պատճառած ողբերգությունը»,– նշված է հաղորդագրության մեջ:

 հոկտեմբերի 7-ին Աֆղանստանի արևմուտքում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Զոհերի թիվը գերազանցել է 2 հազարը, ավելի քան 9 հազարը վիրավորվել են։