«Գարիկ Գալեյանը պատժի և կալանքի կրմանը խոչընդոտող 3 հիվանդություն ունի, սակայն դա չխանգարեց իշխանությանը` վերջինիս ճաղերից այն կողմ ուղարկել». Տիգրան Աբրահամյան


«Գարիկ Գալեյանը պատժի և կալանքի կրմանը խոչընդոտող 3 հիվանդություն ունի, սակայն դա չխանգարեց իշխանությանը` վերջինիս ճաղերից այն կողմ ուղարկել». Տիգրան Աբրահամյան
Հոկտեմբեր 6 20:42 2023

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «44-օրյա պատերազմի հերոսներից Մխիթար Գալեյանի հայրը` Գարիկ Գալեյանը, շուրջ 1 ամիս է` ապօրինի կալանքի մեջ է:

Վերջինս ունի պատժի և կալանքի կրմանը խոչընդոտող 3 հիվանդություն, սակայն դա չխանգարեց իշխանությանը` վերջինիս ճաղերից այն կողմ ուղարկել:

Առողջական վիճակի վատթարացմամբ պայմանավորված` Գարիկն այսօր հետազոտություն է անցել քաղաքացիական հիվանդանոցում, սակայն անհրաժեշտ միջամտության բացակայության դեպքում` վերջինիս առողջական վիճակը կշարունակվի սրվել:

Այս իշխանության գործելաոճն է` առավելագույնս զիջողականություն թշնամու հետ հարաբերություններում և դաժան վերաբերմունք սեփական ժողովրդի նկատմամբ:

Ազատությո՛ւն Գարիկ Գալեյանին և իշխանության ճնշումների թիրախում գտնվող մեր բոլոր հայրենակիցներին»: