Այսօր հայ շախմատիստ, աշխարհի կրկնակի գավաթակիր, արագ և կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, Հայաստանի հավաքականի կազմում շախմատի օլիմպիադաների եռակի հաղթող, պատմության մեջ չորրորդ ամենաբարձր վարկանիշ ունեցող խաղացող և բազմաթիվ այլ խոշոր մրցաշարերի հաղթող Լևոն Արոնյանի ծննդյան օրն է:
«Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ողջ անձնակազմը սրտանց շնորհավորում է Լևոնին՝ մաղթելով նորանոր հաջողություններ»,-նշված է հաղորդագրության մեջ։