Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի քառակի ու Եվրոպայի 6-ակի ոսկե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը Բելգրադում ընթացող աշխարհի առաջնությունում դուրս է եկել եզրափակիչ և Փարիզ-2024-ի ուղեգիր ապահովել։
ԱԱ-ի 97 կգ քաշայինների կիսաեզրափակչում Ալեքսանյանը ժամանակից շուտ 9-0 հաշվով առավելության է հասել լիտվացի Մինդաուգաս Վենցկայտիսի նկատմամբ։
Ալեքսանյանն ԱԱ-ում պայքարը սկսել 1/16 եզրափակչից, որտեղ 10:4 հաշվով առավելության է հասել ռումինացի Նիկու Օժոգի նկատմամբ։ 1/8 եզրափակչում գեվստահ հաղթանակ էր տարել ԱՄՆ ներկայացնող Ջոզեֆ Պատրիկ Ռաուի նկատմամբ (9:0), իսկ քառորդ եզրափակչում նույն 9:0 հաշվով հաղթել էր Չեխիայի ներկայացուցիչ Արթուր Օմարովին:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը կիսաեզրափակչում զիջել է Ճապոնիայի ներկայացուցչին և կպայքարի բրոնզե մեդալի համար։