Ըմբշամարտի ԱԱ․ Գևորգ Ղարիբյանը hաղթեց ադրբեջանցի մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ


Ըմբշամարտի ԱԱ․ Գևորգ Ղարիբյանը hաղթեց ադրբեջանցի մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ
Սեպտեմբեր 22 09:17 2023

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է ընթանալ ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ այսօր պայքարի են դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշները։

 
 
 
 

Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Ղարիբյանը (60 կգ) քառորդ եզրափակիչում 3։1 հաշվով հաղթեց ադրբեջանցի մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ։

 

Մինչ այդ Ղարիբյանը մեկնարկում 9-0 հաշվով հաղթել էր Բուլղարիան ներկայացնող Էդմոնդ Նազարյանին, իսկ 1/8 եզրափակիչում՝ 3:1 հաշվով լեհ մրցակցին։

 

Մրցումային երկրորդ օրը Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) մեկնարկում հաղթել էր ռումին Նիկու Օժոգին 10-4 հաշվով։ 1/8 եզրափակիչում Ալեքսանյանը 9-0 հաշվով հաղթեց ամերիկացի Ժոզեֆ Ռաուին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։

 

Մրցաշարի մեկնարկում Շանթ Խաչատրյանն (72 կգ) այսօր 5-1 հաշվով հաղթել էր Նարեկ Օհանյանին (Ռուսաստան, հանդես է գալիս չեզոք երկրների դրոշի ներքո)։ Բայց 1/8 եզրափակչում Շանթը պարտվել է մրցակցին։

Այսօր երեկոյան Մալխաս Ամոյանը (77 կգ) կպայքարի մրցաշարի բրոնզե մեդալի ու օլիմպիական ուղեգրի համար։