ԻՔՄ հաղորդագրություն է տարածել «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման՝ սեպտեմբերի 14-ի հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ․
«Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում 18:00-ից մեկնարկել էր Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող՝ ընդդիմադիր «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման ամփոփիչ նախընտրական հանրահավաքը:
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 18:45-ի դրությամբ Շառլ Ազնավուրի հրապարակում գտնվել է շուրջ 1000 մարդ:
Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով»։