Շատ դժվար էր Նաիր Թիկնիզյանի համար, միշտ կարելի է ինչ-որ մեկին մեղադրել։ Թուրքիա - Հայաստանի խաղից (1-1) հետո մամուլի ասուլիսին հայտարարեց հավաքականի մարզիչ Ալեքսանդր Պետրակովը՝ անդրադառնալով հակառակորդ կողմի խփած գնդակի մասին հարցին։
Մասնագետն ընդգծեց, որ խփած գնդակին բերում է սխալների շղթան։
«Այնտեղ սխալների շղթա կար, դրա համար պետք չէ մեղադրել Թիկնիզյանին։ Թիկնիզյանը փոխանցում կատարեց, Դաշյանը գոլ խփաց, ճի՞շտ է»,- հավելեց Պետրակովը՝ նկատի ունենալով Հայաստանի խփած գոլը։
Նա նշեց, որ ֆուտբոլն այդպիսին է, մարդիկ սխալվում են, հոգնում են։ «Արդեն խաղի վերջն էր ընթանում, մարդու գլուխը չի աշխատում, ոտքերը չեն տանում, ուստի ես երբևէ չեմ մեղադրի իմ խաղացողին»,- ընդգծեց Ալեքսանդր Պետրակովը՝ հավելելով, որ հավաքականի պաշտպանը գիտակցում է իր սխալը։