BMW iX1 էլեկտրական քրոսովերների շարքը համալրվել է eDrive 20-ի նոր նախնական տարբերակով: Այն կարող է մեկ լիցքավորմամբ 475 կմ անցնել: Այս մասին ասվում է գերմանական ավտոարտադրողի կայքում։
Էլեկտրական քրոսովերը հագեցած է 64,7 կՎտ/ժ հզորությամբ մարտկոցով, որն ապահովում է արագ լիցքավորում մինչև 130 կՎտ հզորությամբ: Մարտկոցի մինչև 80%-ը լիցքավորվում է 29 րոպեում, իսկ էներգիայի պաշարը կազմում է 475 կմ։
Մեքենայի սրահում կա 10,7 դյույմանոց տեղեկատվական-ժամանցային էկրան, ստանդարտ սարքավորումները ներառում են BMW Maps նավիգացիոն համակարգ, վարորդի աջակցության համակարգ և հետևի տեսախցիկ:
BMW iX1 eDrive 20-ը համալրված է 204 ձիաուժ հզորությամբ էլեկտրական շարժիչով։ Այն 100 կմ/ժ արագություն է զարգացնում 8,6 վայրկյանում։ Առավելագույն արագությունը 170 կմ/ժ է։