Տոմսերի ակտիվացման խնդիրներ՝ Հանրապետական մարզադաշտում


Տոմսերի ակտիվացման խնդիրներ՝ Հանրապետական մարզադաշտում
Սեպտեմբեր 6 19:27 2025

Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպումը դիտելու եկած մարդիկ տոմսերն ակտիվացնելիս խնդիրների են բախվում՝ Հանրապետական մարզադաշտի մուտքի մոտ: Այս մասին հաղորդում է «Ազատություն»-ը:

Տեղում ստուգում են, եթե հաստատման նշան չկա, հսկիչները պնդում են, թե տոմսը ֆեյք է:

Մի երիտասարդ պատմեց, որ իրենց 2 տոմսերից մեկը չի հաստատվել: Հսկիչներից էլ արձագանքեցին՝ ուրեմն ֆեյք է, նրանցից մեկն ասաց, որ իր աշխատանքի ընթացքում ավելի քան տասնյակ այդպիսի դեպք է արձանագրել: