Հայ երկրպագուները սուլոցներով դիմավորեցին Պորտուգալիայի թիմին․ ուղիղ միացում «Հանրապետականից»


Հայ երկրպագուները սուլոցներով դիմավորեցին Պորտուգալիայի թիմին․ ուղիղ միացում «Հանրապետականից»
Սեպտեմբեր 6 20:17 2025

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրում Հայաստանի հավաքականը կհյուրընկալի Ազգերի լիգայի գործող գավաթակիր Պորտուգալիայի թիմին։

Հավաքականների ֆուտբոլիստները դուրս են եկել նախավարժանքի։ «Հանրապետականի» տրիբունաներում երկպագուները սուլոցներով են դիմավորել պորտուգալացի ֆուտբոլիստներին։

Հազարավոր երկրպագուներ դեռ չեն հասցրել մտնել ստադիոն։

Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին։