SHAMSHYAN.com-ը ներկայացրել է տեսախցիկի արձանագրածը, թե ինչպես է սեպտեմբերի 2-ին Toyota Camry-ի վարորդը կոպիտ կերպով խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները՝ վթարային իրավիճակ ստեղծում ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայի վարորդի համար, ինչն էլ դառնում է ողբերգական ավտովթարի պատճառ։
Toyota Camry-ն վարել է Արմավիրի մարզի բնակիչ, 63-ամյա Աշոտ Հակոբյանը, ով տեղափոխվել է Վաղարշապատ բժշկական կենտրոն, իսկ 07-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ, 65-ամյա Գուրգեն Մարկոսյանը, նա տեղում մահացել էր։