Ովքե՞ր են Հայաստանի 100 խոշոր հարկատուները


Ովքե՞ր են Հայաստանի 100 խոշոր հարկատուները
Հուլիս 20 10:30 2023

Հրաշալի զարգացումներ կան բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը՝ ներկայացնելով  Հայաստանի 100 խոշոր հարկատուների ցանկը՝ 2022 և 2019 թթ համեմատությամբ:

«Այսպիսով, բարձր տեխնոլոգիական ոլորտում հարկատուների ցուցակի առաջատարը «ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունն է, որն իր դիրքերը 2019թ․ նկատմամբ բարելավել է 12 հորիզոնականով՝ զբաղեցնելով 60-րդ հորիզոնականը։

Միանգամից 3 նոր ընկերություններ հայտնվել են խոշեր հարկատուների հարյուրյակում.

«ՊԻԿՍԱՐՏ» ընկերությունը 192 հորիզոնականից տեղափոխվել է 66 հորիզոնական։

«ԷՊԱՄ ՍԻՍԹԵՄԶ» ընկերությունը 281 հորիզոնականից տեղափոխվել է 81 հորիզոնական։

«ԴԱՏԱԱՐՏ.ԱՄ» ընկերությունն այս տեսանկյունից լինելով նորաստեղծ՝ 3-4 տարվա ընթացքում զբաղեցնում է 95 հորիզոնականը։

Հարյուրյակում են նաև երեք օպերատորները՝ «ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆ», «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ», «ՅՈՒՔՈՄ», ինչպես նաև Հարյուրյակում են հայտնվել խաղային տեխնոլոգիաների ոլորտի երկու ընկերությունները.

«ՍՈՖԹ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ընկերությունը 112 հորիզոնականից տեղափոխվել է 18 հորիզոնական:

«ԴԻՋԻԹԵՅՆ» ընկերությունը 102 հորիզոնականից տեղափոխվել է 43 հորիզոնական: